Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նեապոլը նրա սերն էր

Նեապոլը նրա սերն էր
22.11.2018 | 17:14

Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա ամռանն իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին նեապոլյան «Նապոլի» ակումբից, որը վերջին տարիներին սկուդետեի չեմպիոնության համար համառ պայքար էր մղում Թուրինի «Յուվենտուսի» հետ, տեղափոխվեց «Չելսի»: Նման պատվախնդիր մարզչի համար այս տեղափոխությունը պիտի որ լուրջ պատճառ ունենար, քանզի Սարիի նման մարդիկ կոտրվողներից, առանց պայքարի հանձնվողներից չեն: Սարիի այս քայլի վրա որոշակի լույս է սփռում նրա հոր անկեղծացումը: Ամերիգոն մասնավորապես ասել է, որ «Նեապոլն ընդմիշտ կմնա Մաուրիցիոյի սրտում: Նա մեծ ուրախությամբ կմնար «Նապոլիում», եթե որևէ միջադեպ տեղի չունենար ակումբի նախագահ Դե Լաուրենտիսի հետ: Ցավոք՝ ես չգիտեմ մանրամասները: Ամեն դեպքում, հիմա նա գոհ է: Նա երջանիկ է «Չելսիում»»:


Նշենք, որ Լոնդոնի «Չելսին» նրա գլխավորությամբ սուր հարձակողական խաղ է ցուցադրում, տասներկու խաղից հետո 28 միավորով պրեմիեր լիգայի երրորդ հորիզոնականում է գնդակների 27:8 գերազանց հարաբերությամբ, մինչև այժմ չի կրել պարտություն՝ ութ հաղթանակ, չորս ոչ-ոքի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ